Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դեմքի 6 լավագույն դիմակ` ձմերուկից. 1in.am

Դեմքի 6 լավագույն դիմակ` ձմերուկից. 1in.am

Դիմակ չոր մաշկի համար: Վերցնել 1 մաս ձմերուկի միջուկ, կես բանան, խառնել և դնել դեմքին, 10-15 րոպեից հետո լվանալ: Ձմերուկի դիմակն օգտագործում են նաև ճարպոտ մաշկի համար, սակայն այդ դեպքում բանանը փոխարինում են կեֆիրով:

Երիտասարդացնող դիմակ: Մաքուր թանզիվից արձեռոցիկը թրջել ձմերուկի հյութով և դնել դեմքին ու պարանոցին: 15-20 րոպեից լվանալ: Ավելի լավ ազդեցության համար գործողությունը մի քանի անգամ կրկնել:

Դիմակ թառամող մաշկի համար: Մեղրը լավ խառնել ձմերուկի միջուկին և քսել դեմքին, 15-20 րոպեից լվանալ գոլ ջրով: Դիմակը մաշկին հաղորդում է առաձգականություն և խոնավություն:

Տոնուսը բարձրացնող դիմակ: Կես բաժակ սպիտակաձավարի կաթնային շիլան խառնել ձվի դեղնուցի հետ, ընթացքում ավելացնել ձմերուկի հյութ, մեղր, բուսական յուղ և մի քիչ աղ: Դիմակը դեմքին քսել 20-30 րոպեով, ապա լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Դիմակ դեմքի սպիտակեցման համար: Դեմքը սպիտակեցնելու համար հարկավոր է առավոտյան և երեկոյան այն շփել ձմերուկի կեղևի փափուկ մասով: Մի քանի օրից մաշկը կսպիտակի և կմաքրվի:

Դիմակ նորմալ և չոր մաշկի համար: Ձվի դեղնուցը խառնել 2 գդալ ձմերուկի հյութի հետ, ավելացնել մի քիչ թթվասեր, բուսական յուղ, իսկ թանձրության համար` մի քիչ հացի միջուկ: Այն քսել դեմքին և լվանալ 20 րոպեից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. wsjo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ